ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մայիսի 29–ից հունիսի 3-ը գործուղվում է Եվրոպա։
Ընդդիմադիր պատգամավորը մայիսի 29-31-ը Փարիզում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, իսկ հունիսի 1-3-ը Լոնդոնում կմասնակցի ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին:
Պատգամավորի գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Երեւան-Փարիզ-Լոնդոն), օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ (Լոնդոնի՝ 3 գիշերվա) կկատարվի պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան