ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 29-ին Երևանում հնչած կրակոցներից: Մասնավորապես 18-ամյա Դ. Թամարյանի սպանությունը խորը արմատներ ունի: Այսպիսով մեզ քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահներին է ներկայացել 26-ամյա Հայկ Մելտոնյանը եւ հայտնել, որ ինքն է կրակել ու սպանել 18-ամյա տղային: Ավելին նա իրավապահներին է հանձնել մակարով տեսակի ատրճանակը, որով մի քանի անգամ կրակել եւ կյանքից զրկել է 18-ամյա տղային:
Իսկ հիմա ամենակարևորի մասին: Ինչու է 26 ամյա տղամարդը Երևանում սպանել 18-ամյա Դ. Թամարյանին:
Բանն այն է, որ իրավապահները պարզել են, որ տարիներ առաջ Վրաստանի Ախլքալաք քաղաքում սպանել են Հայկ Մելտոնյանի եղբորը եւ այդ սպանության մեջ կասկածվել է 18-ամյա Դ. Թամարյանի հայրը: Արդյունքում տարիներ հետո Հայկ Մելտոնյանը վրեժխնդիր եղավ եւ վենդետա արեց իր եղբոր սպանության համար ու Երեւանում սպանեց իր եղբորը սպանողի տղային:
shamshyan.com-ը, գրել էր, որ երեկ մայիսի 29-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել և դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դ. Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել ու մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է։
Քնար Մանուկյան