ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. աղջիկները պատրա՞ստ են բանակ գնալ, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով ներգրավվել պարտադիր զինվորական ծառայության մեջ։ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ՝ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս։

Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները նշանակվում են ուսումնական զորամասերում ու նրանց ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասերում։ Զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում լինելու է պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 միլիոն դրամ։

ArmLur.am-ը հարցում իրականացրեց` պարզելու թե քաղաքացիները ինչպես են վերաբերվում նոր օրենքին և աղջիկները պատրաստակա՞մ են գնալ ծառայության, թե՞ ոչ:

Մանրամասները՝ArmLur.amի տեսանյութում:

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս