ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Այսեր Իսայանը՝ «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահը, ի պաշտպանություն 120 հազար շրջափակված արցախցիների՝ անժամկետ ակցիա է իրականացնում «Նեմեսիս» արձանի մոտ:

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող են ավանդատուները տեղեկանալ ավանդների հատուցման դեպքի մասին:

Էմմա Գրիգորյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդը ստանալու կարգը՝ ներառյալ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները:

Հատուցման դեպքին հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`

ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ դրա մասնաճյուղերի անվանումները եւ հասցեները,

բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով:

 

 

 

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ Երեւանում գրանցված կազմակերպությունը երրորդ երկրից ապրանքներ ներմուծելիս մաքսային ձեւակերպումները կարող է արդյոք իրականացնել Սիսիանում:

Կարո Հարությունյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թվականի հուլիսի 4-ի N03/42-Ն հրամանի 1-ին կետի համաձայն` կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի  N 865-Ն որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն` Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երեւանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները, ուստի Երեւանում գրանցված կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ձեւակերպումների իրականացման վայր է համարվում Արարարատյան տարածաշրջանային մաքսատունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բացթողնումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ՝ մինչեւ երկու տարին չգերազանցող ժամկետով:

 

 

 




Լրահոս