
Մայիսի 31-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների մասին, որոնք վերաբերելու են անօդաչու սարքերում օգտագործվող տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է kommersant.ru-ն:
«Վաղը մենք կհայտարարենք նոր միջոցների մասին, որոնք խստացնում են արտահանման հսկողությունը իրանական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք օգտագործվում են ուկրաինացի խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակ, ինչպես նաև կհակազդենք ռուսական ապատեղեկատվությանը, կաջակցենք իրավապաշտպաններին», – ասել է Բլինկենը մամուլի ասուլիսում: