«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Իմ քայլը» հիմնադրամը 2 նոր նվիրատու ունի՝ «Մեկ դրամի ուժը» ծրագիրն ու «Երեխաներ եւ ապագա» բարեգործական հիմնադրամը։ Նրանք հիմնադրամին են փոխանցել 3 մլն 389 հազար դրամ եւ 13 հազար 317 եվրո։ «Մեկ դրամի ուժը» Այ Դի բանկի ու Իդրամի համատեղ ծրագիրն է, որն առցանց վճարումների դիմաց 1-ական դրամ է ուղղում բարեգործությանը։ Իսկ «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամը գործում է Մոնակոյում, որի ներկայացուցիչների հետ տիկինը հանդիպել էր 2022 թ․ հունիսին՝ Մոնակոյում։
Այդ հանդիպումից հետո հաղորդագրություն էին տարածել․ «Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ 2 հիմնադրամների գործունեություններն ունեն շատ ընդհանրություններ, եւ հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։ Վարչապետի տիկինը «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեց՝ հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը՝ համատեղ ծրագրերի վերաբերյալ»։ Փաստորեն, համատեղ ծրագիրը Հակոբյանի հիմնադրամին 1 տարի անց 13 հազար եվրո փոխանցելն է եղել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում