
Այսօր «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» թեմայով ֆորում: Ֆորումին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ տարբեր խմբակցության պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն ֆորումին հայրենի իշխանության ներկայացուցիչները, որեւէ ընդդիմադիր պատգամավոր չէին հրավիրել, որի պատճառով պատգամավորները բողոքի ակցիա էին կազմակերպել հյուրանոցի առջեւ:
Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան