
ՀՀ-ում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: ՀՀ-ի ժողովրդավարությանը սպառնացող հնարավոր բոլոր վտանգներն արտաքին են, որոնք հանրահայտ են ու տեսանելի: Այս մասին իր ելույթում նշեց Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնակցում է «Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը: