Այսօր «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» թեմայով ֆորոևւմ: Ֆորումին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ տարբեր խմբակցության պատգամավորներ, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
ArmLur.am-ը տարբեր պաշտոնյաններին հարցրեց, թե արդյոք Հայաստանը համարվում է ժողովրդավար երկիր, այն դեպքում երբ ընդդիմադիր պատգամավորներին թիկնապահները բռնությամբ դուրս են հանում խորհրդարանից կամ վարչապետին ուղեկցող շարասյունը վրաերթի ենթարկելով կնոջ՝ անգամ չի կանգնում տեսնելու, թե ինչ եղավ:
Մանրամսսները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան