Դավիթաշենի թաղապետի տեղակալին կրակելու դեպքով մեկ անձ կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանն է։

Հիշեցնենք, որ AmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իրավապահներին է ինքնակամ ներկայացել մեկ քաղաքացի եւ հայտնել է, որ ինք է կրակել Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա: Այս պահին իրավապահները նրա մասով գործողություննե են իրականացնում հասկանալու համար, թե արդյոք ներկայացած քաղաքացին է կրակել թաղապետի տեղակալի վրա եւ փախուստի դիմել:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա կրակելու պատճառը եղել է այն, որ երկու մեքենայի վարորդների չեն զիջել ճանապարհը միմյանց: Ինչից հետո սկսվել է լեզվակռիվ և արտասահմանյան ամենագնաց մեքենայից կրակոցներ են արձակել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանի ուղղությամբ:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի տեղակալին կրակելու դեպքով մեկ անձ կալանավորվեց:

Քնար Մանուկյան




Լրահոս