Նոր մանրամասներ ՔՊ վարչության փակ նիստից. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, երեկ ՔՊ կուսակցությունը վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փակ նիստից:

Այսպիսով՝ տեղեկացանք, որ նիստին հիմնականում քննարկվել են անվտանգային հարցեր, Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացի հետ կապված հարցեր, Փաշինյանը ներկայացրել է թիմակիցներին՝ ինչ փուլում են այս պահին բանակցությունները, այնուհետեւ վարչության անդամներն են հարցեր ուղղել նրան:

Նիստի վերջում արդեն քննարկվել են քաղաքական եւ ներկուսակցական հարցեր:
ArmLur.am-ը ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ քննարկվե՞լ են վաղը Քիշնեւում սպասվող հանդիպումը կամ Ալեւի վերջին սպառնալից հայտարարությունները՝ ուղղված Արցախին՝ վերջինս էլ ասաց. «Ոչ, քննարկվել են միայն այն հարցերը, որոնք ռելիզում է նշված»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս