Ինչ է կատարվել Վանաձորի բանտի 26-րդ խցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հուլիսի 27-ին 2 անգամ, հուլիսի 28-ին, օգոստոսի 5-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի իր պահման թիվ 26-րդ խցում պատրաստել, պահել և կրել է առողջությանը վնաս պատճառելու համար այլ գործիք հանդիսացող ածելու սայր, որով կատարել է կտրվածքների տեսքով ինքնավնասում, որոնք պատճառել են առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, այնուհետև ինքնավնասման առարկա հանդիսացած սայրերը ներկայացրել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին: Գործը մտել է դատարան:

Քնար Մանուկլյան




Լրահոս