ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ ցուցմունք են տվել ԱԱԾ-ում 1 տոննա հերոինի գործով կալանավորված նախկին պատգամավորի աշխատակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ են ԱԱԾ-ում պատմել 1 տոննա հերոինի գործով կալանավորված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ընկերության տնօրենն ու պահեստապետը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք ներկայացրել են այն, ինչը Միհրան Պողոսյանի ցուցադրել է տեսանյութում: Մասնավորապես, ընկերության պահեստապետ Սամվել Գալստյանը հայտնել է, որ բանվորը տարօինակ բան է նկատել արկղերում ու այդ մասին տեղյակ են պահել իրեն, ինքը 15 րոպե անց մոտեցել է արկղերին եւ տեսել է տաօրինակ զանգվածը: Առանձնացրել է մեկ արկղը ու նկարել է իր բջջային հեռախոսով: Կրկին բացել է նոր արկղ ու նկարել է իր հեռախոսով տարօրինակ զանգվածը: Այդ ամենից հետո հրահանգել է աշխատակիցներին շարունակել աշխատանքը, իսկ տարօրինակ զանգվածի մասին տեղյակ է պահել ղեկավարներին ու այլ բանից տեղյակ չէ:

Ընկերության տնօրեն Լևոն Աթաջանյանն էլ ցուցմունք է տվել, որ աշխատակիցները նկատել են տարօրինակ զանգված արկղերում, որի մասին տեղյակ են պահել իրեն եւ այլ բան չգիտի:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավծյա հեղափոխությունիւց հետո 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է :

Քնար Մանուկյան




Լրահոս