Ելիսեյան պալատում նստած` հայերին կկատաղեցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը  ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, «Հայկական  վերածնունդ» սփյուռքահայ շարժման անդամ Շանթ Ոսկերիչյանից պարզեց` ինչ սպասելիքներ ունեն ֆրանսահայերը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից` արդյոք նա կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն Օլանդի նախընտրական խոստումներից է:

Ոսկերիչյանի խոսքով` ֆրանսահայ համայնքը,  հավատալով  Օլանդի նախընտրական այդ խոստումին, նախագահական ընտրությունների ժամանակ  քվեարկեց նրա օգտին: «Հիմա, սակայն, ֆրանսիական համայնքը կատաղած է, որովհետև երկու է տարի է՝ նստած է Ելիսեյան պալատում, առայժմ օրինագիծն օրակարգ չի մտցրել:

Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս «ցեղասպանություն» բառը չարտասանեց, որը մեզ համար վիրավորական է»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Սակայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը միայն Օլանդի ձեռքին չէ: «Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը պետք է  վավերացնի նախագիծը, սակայն խորհրդում կան մարդիկ, որոնք կաշառված են թուրքական կողմից և աշխատում են հօգուտ Թուրքիայի»,-ասաց «Հայկական  վերածնունդ» սփյուռքահայ շարժման ներկայացուցիչը:

Պրն. Ոսկերիչյանի խոսքով`ֆրանսահայ համայնքն առայժմ սպասողական վիճակում է. մեծ հույսեր չունի օրինագծի ընդունման համար, բայց պատրաստ է ճնշումներ գործադրել Օլանդի վրա, որպեսզի վերջինս կատարի իր նախընտրական խոստումը:




Լրահոս