Ինչպես արդեն հայտնել էինք, Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, արդեն տևական ժամանակ է Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում իր անունը կրող բրենդային խանութը փակել է, սակայն ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ «Մարիոթ» հյուրանոցում առկա խանութ-սրահի մասնաճյուղը բաց է իր հաճախորդների համար:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի հունիսին Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։ Իսկ արդեն հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոտենբերգի Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ առգրավվել է այն բանից հետո, երբ նա չի վճարել հիփոթեքը: Այս մասին հայտնում էր Daily Mail-ը:
Դատավորը կարգադրել էր առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի համար: Ու երևի սա է պատճառը, որ Ռոտենբերգը փակել է իր խանութը Հայաստանում ու տևական ժամանակ է ինքն էլ է «անհետացել»:
Լիդա Եղիազարյան