Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում: Այս մասինհ այսօր լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փոխվարչապետը նշել է, որ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ մտադիր է մեկ շաբաթից Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հետ քննարկել տեխնիկական, «բայց շատ կարեւոր» մանրամասներ։