ԱՀԿ-ի Համաճարակային պայմանագիրը կարող է զրկել երկրներին ինքնիշխանությունից․ Ամերիկյան հանրապետականների պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

dzen.ru-ն անրադարձել է, վերջերս ակտիվորեն քննարկվող ԱՀԿ Համաճարակային պայմանագրին։ 

Մայիսի 22-ին Ժնևում բացվեց ԱՀԿ ղեկավար մարմնի՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 76-րդ նստաշրջանը,  որը որոշում է կազմակերպության առաջիկա երկու տարիների քաղաքականությունն ու բյուջեն։ Իր ողջույնի խոսքում ԱՀԿ  գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրեց ավելի մահացու ներուժով նոր համաճարակի առաջ գալու սպառնալիքի մասին և կոչ արեց ակտիվ նախապատրաստվել  առղջապահության ոլորտում նոր արտակարգ իրավիճակներին:

 Այս նախապատրաստումը, ի թիվս այլ բաների, իր մեջ ներառում  է գլոբալ համաճարակային համաձայնագրի վերջնական ձևակերպումը, ըստ որի համաճարակի ժամանակ երկրները իշխանությունը պետք է փոխանցեն ԱՀԿ ստորաբաժանումներին, ներառյալ անվտանգության ուժերին: 

Թեման ակտիվորեն քննարկվում է քաղաքական գործիչների, մասնագետների կողմից, ովքեր պնդում են, որ համաձայնագիրը ԱՀԿ-ին լրացուցիչ լիազորություններ կտա, ինչը, ըստ նրանց, խախտում է երկրների ինքնիշխանությունն ու անկախությունը։

Փաստաթղթի քննարկումը շարունակվում է ավելի քան մեկ տարի և անընդհատ բախվում  է լուրջ խնդիրների։ Անսամբլեայի բացման նախօրեին Սպիտակ տան և ԱՀԿ-ի միջև համաճարակային պայմանագրի շուրջ բանակցություններին դեմ արտահայտվեցին մի խումբ հանրապետական ​​կոնգրեսականներ։

Ազգային առաջատարներից առաջինը Դոնալդ Թրամփն էր, որը գնահատեց ԱՀԿ-ի ձեռնարկած ջանքերը COV-SARS2 վիրուս տարածվելու կապակցությամն, ընդ որում  և կազմակերպության կողմից հայտարարված «համաճարակի» կիզակետի ֆոնին: 2020 թվականի հուլիսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսը ծանուցում ստացավ այն մասին, որ ԱՄՆ նախագահը պաշտոնապես դուրս է բերել պետությունը ԱՀԿ-ից։ Այս մասին Twitter-ում հայտնեց Նյու Ջերսիի նահանգից սենատոր Բոբ Մենենդեսը: Նա նշեց, որ որոշումն ընդունվել է «համաճարակի միջնամասում», բայց անվանել Թրամփի արձագանքը կորոնավիրուսին որպես քաոսային և անհետևողական անարդար է:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին տեղեկացրեցին, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 6-ից։ Այստեղ պետք է ավելացնենք, որ ԱՀԿ-ից  դուրս գալը Թրամփի համար ուներ նաև այլ իմաստներ։  Նա ամենայն լրջությամբ պնդում էր, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը ամբողջովին վերահսկվում է Չինաստանի կողմից, այնպես, որ  աշխարհաքաղաքականությունը իսկապես միջամտեց  թեմային։ 

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած Ջո Բայդեն կրտսերը իր նախագահության հենց առաջին օրը՝ 2021 թվականի հունվարի 20-ին, չեղյալ հայտարարեց ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը «Այսօր նորընտիր նախագահ Բայդենը քայլեր կձեռնարկի՝ չեղյալ համարելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նախորդ վարչակազմի դուրս գալու գործընթացը, ԱՀԿ-ն մի կազմակերպությունը է,  որը ծայրահեղ կարևոր է COVID-19-ի դեմ միջազգային պատասխանը համակարգելու, ապագա էպիդեմիաների և համաճարակների դեմ նախապատրաստական պայքարը կազմակերպելու, ուժեղացնելու համար, և այս ամենը մարդկության առողջությունը բարելավելու նպատակով», -նշվում էր նոր ադմինիստրացիայի հայտարարության մեջ։ Ծանոթ հռետորաբանություն, այնպես չէ՞։

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի 18 անդամները շատ լավ գիտեն, թե ինչ հետեւանքներ կարող է բերել երկրի համար Համաճարակի համաձայնագրի ընդունումը։ Նրանց փաստարկները զուտ իրավական բնույթ ունեն և հասկանալի են ամերիկացի օրենսդիրներին. «Միջազգային իրավունքը չի գերազանցում մեր Սահմանադրությունը։ Բայդենը չի կարող ստիպել ամերիկացիներին հետևել օրենքներին և կանոնակարգերին, որոնք չեն ընդունվել մեր իսկ դաշնային կառավարության կողմից:», – հայտարարեց պատգամավոր Հարիեթ Հագեմանը: Հանրապետականների խումբը գտնում էր, որ համաճարակի համաձայնագիրը ԱՀԿ-ին լրացուցիչ լիազորություններ կտա, ինչը խախտում է Ամերիկայի ինքնիշխանությունն ու անկախությունը ։

Սպիտակ տան աղբյուրների համաձայն՝ ԱՀԿ-ի հետ Բայդենի վարչակազմի բանակցություններն անցել են գաղտնիության պայմաններում։ Ապրիլին ԱՄՆ պատվիրակությունը համաձայնեց Չինաստանի առաջարկին, որ Առողջապահության միջազգային նոր կանոնակարգի (IHR) նախագիծը չպետք է բաց հասանելի լինի բոլորի համար: Արդյունքում, հիմա նույնիսկ ԱՀԿ փաստաթղթերի պատրաստմանը մասնակցած իրավաբանը չի կարող ասել քննարկվող նյութերից հանվե՞լ են մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերվող հղումները, թե՞ ոչ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեքստում դրանք փոխարինվել են «արդարության և ինկլյուզիվության» սկզբունքներով։

Բայց  բողոքի ակցիաների առաջացման գլխավոր պատճառը ոչ միայն ԱՄՆ Կոնգրեսում, այլ նաև այլ երկրներում, այդ թվում՝ Պետդումայում և Ռուսաստանի Դաշնության խորհրդում համաճարակի համաձայնագրի մեկնարկն է։ Պարզվում է, որ դրա «զրոյական տարբերակը» ներառում է կետ, որ այն ուժի մեջ կմտնի «ժամանակավոր» հիմունքներով ԱՀԿ անդամների կողմից ստորագրվելուն պես։ Այսպիսով, այն իրավական ուժ է ստանում անդամ երկրների համար՝ առանց օրենսդիր մարմինների կողմից վավերացման։

Փոփոխությունները չեն պահանջում Սենատի հաստատում, սակայն դրանք նաև իրավաբանորեն պարտադիր կլինեն բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար: Այդ իսկ պատճառով հանրապետական ​​կոնգրեսականները կոչ են արել դուրս գալ ԱՀԿ-ից, և հիշեցրել, որ իրենք արդեն Կոնգրես են ներկայացրել օրինագծեր՝ կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու և այն ֆինանսավորելուց հրաժարվելու համար։ Սակայն մինչ այժմ այդ առումով տեղաշարժ չկա, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում։




Լրահոս