
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունը 110 մլն դրամ արժողությամբ համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել։ Գնումը կատարվում է ENIGMA information protection Systems ընկերությունից։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ինչ համակարգ է, ինչի համար։
«Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանք եւ վարչական հսկողություն իրականացնելու համար էլեկտրոնային հսկողության սարքավորումներն են: Լեհական կազմակերպությունից նոր խմբաքանակ է ձեռք բերվել՝ պատշաճ եւ ժամանակին վերահսկողություն իրականացնելու համար»,- պատասխանեցին մեզ։
Փաստորեն, պետությունը շարունակում է տնային կալանքի տեխնիկական միջոցների գնման համար գումարներ ծախսել, սակայն կալանքը, որն անձը կրում է քրեակատարողական հիմնարկներում, մնում է այն հիմնական խափանման միջոցը, որը կիրառվում է մեղադրյալների նկատմամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում