Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, նա դարձավ 48 տարեկան։
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը երեկ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Մոլդովա, երեկ ներկա գտնվել դասական համերգի։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն այսօր, Քիշնևում նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը։
Իհարկե, այս բոլոր պաշտոնական հանդիպումներից հետո, որոնք նախատեսված են օրվա երկրորդ կեսին, Փաշինյանը երեկոյան կնշի իր ծննդյան տարեդարձը։
Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, որը նրա նախկին մամուլի խոսնակն էր ու հավատարիմներից է, կհոգա, որ արդեն երեկոյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մայրաքաղաք Քիշնևի ամենալավ ռեստորանում նշեն նրա ծննդյան տարեդարձը։