Առողջության պահպանման կենտրոնը նոր տարածք կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Այդ կազմակերպությունը բուժամանկաբարձական կետերի գործունեության իրականացման նպատակով խնդրում է «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներին ամրացված անշարժ գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնել:

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախագծին հավանություն  է տվել և մշակել է «Տարածքներ հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, գյուղ Ախպրաձոր 1-ին փողոց 1-ին շենք և համայնք Վարդենիս, գյուղ Մաքենիս հասցեներում գտնվող համապատասխանաբար 17.6 ու 29 քառ. մետրմակերեսներով տարածքներն անժամկետ,անհատույցօգտագործմանիրավունքովամրացնելՀայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Ն.Հ.




Լրահոս