
Նոյեմբերի 3-ին`ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Ստեփանավան քաղաքում ԶԻԼ-130 մակնիշի 17 ՕՏ 270 պետհամարանիշի բեռնատարը ընկել է փոսը.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:Հրշեջ-փրկարարները բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել կոյուղագծերի համար փորված փոսից: