Հերթական «մուտիլովկեքը», որոնց վրա թքած ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծիծաղելի կլինի, եթե ես ամեն մեկին հակադարձեմ, իմ ընկերները կարող են  իրենց ասելիքն ասել»,- Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր  հասցեին հնչեցված այն հայտարարություններին, թե նա  արցախյան ազատամարտի մասնակից չէ:

Սուրեն Սարգսյանն ասաց, որ ինքը ծնվել է Երևանում,  մեծացել և ապրել է այստեղ, ոչ թե Վանաձորում, ինչպես ասվում է հայտարարության մեջ: «Դա հերթական մի մուտիլովկա է»,- ասաց ազատամարտիկը:

Մյուս փաստը, որին անդրադարձավ   լրագրողը, այն է, որ   ինքը  լրագրողական գործունեությամբ զբաղվել է  1994-ից հետո:

Անդրադառնալով  հրամանատար, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ  Վարդան Ավետիսյանի այսօրվա  հայտարարությանը, որում նա պնդում է՝ Սուրեն Սարգսյանը մարտական կենսագրություն չունի,   պրն Սարգսյանը  տեղեկացրեց, որ Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի քրոջ տղան  է, ում Սարգսյանը և իր մարտական ընկերները լավ չեն ճանաչում:

Մեր թղթակիցը հետաքրքրվեց՝  մտավախություն չունի՞ պրն Սարգսյանը, որ  ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները՝ որպես պետական կառույցներ, չեն հաստատի  մարտական գործողություններին իր մասնակցելը, Ս.Սարգսյանի խոսքով՝ նախ այդ կառույցները չեն կարող  նման բան ասել, երկրորդ՝ ինքը թքած ունի  բոլոր գնահատականների վրա:

Ազատամարտիկը հերքեց նաև այն  տեղեկությունը, թե ինքը հրամանատար  է եղել.« Ես երբեք չեմ ասել,որ  հրամանատար եմ եղել: Ես եղել եմ պատերազմի մասնակից, արել եմ իմ բաժին կռիվը ու լավ եմ արել: Եղել եմ Հադրութի, Ասկերանի տարածքներում, Աղդամի գյուղերի  ազատագրման գործընթացին եմ  մասնակցել:Երբ ձևավորվում  էր ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը,  տղաներին ասացի, որ հրամանատար չեմ եղել: Ինձ ասացին՝ դա կարևոր չէ»:

Ինչ վերաբերում է իր որդիների չծառայած լինելուն  իբր հիվանդության պատճառով, Սուրեն Սարգսյանն ասաց, որ նման բան գրողը այդ «իբր»-ը թող իր մամայի համար պահի, երկրորդ, եթե երկրի համար վտանգավոր իրավիճակ ստեղծվի, իր երկու տղաները կլինեն տեղում:

 

 




Լրահոս