
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի բակը մանուկներինն էր: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովը մի շարք հետաքրքիր միջոցառումներ էր կազմակերպել երեխաների համար:
Գիտական փորձեր, երաժշտական հատվածներ, պղպջակներով շոու, դեմքի նկարազարդում, թխվածքաբլիթների ձեւավորում եվ այլ տարաբնույթ միջոցառումներ՝ հատուկ երեխաների համար:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իր երեխաների հետ միասին: Մասնակցում էին նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորերը: Հակոբ Ասլանյանը Հովհաննես Թումանյանի «Կացին ախպերը» հեքիաթն էր ընթերցում երեխաների համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան