
Վարորդներն ահազանգում են՝ հայաստանյան որոշ բենզալցակայաններում արդեն մեկ շաբաթից ավելի է բենզինի գինն ավելացել է 30-40 դրամով: ArmLur.am-ը շրջել է Երեւանի բենզալցակայաններում եւ պարզել, որ Օրինակ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը, որը վաճառվում էր 310-330 դրամով, այսօր վաճառվում է 350 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը, որը վաճառվում էր 350-380 դրամով, իսկ այսօր այն գերազանցում է 400-410 դրամը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը դիմեց ՏՄՊՊՀ պարզելու համար, թե ինչ վերահսկում իրականցվում բենզինի շուկայում, մեր հարցադրումներին ի պատասխան ասացին, որ ՏՄՊՊՀ նախագահը մայիսի 30-ին Ազգային ժողովում այս հարցին անդրադարձել է. «Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին»,-ասել էր ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: