ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ սահմանամերձ Սոթք համայնքում ենք։
Սահմանամերձ բնակավայրերի երեխաների հետ միասին հավաքվել ենք՝ նշելու Երեխաների տոնը։
Օգտվելով առիթից՝ տիկին Վայգանդի հետ շրջեցինք Սոթքի դպրոցում և բացօթյա խաղասրահում, ծանոթացանք վերջիններիս անմխիթար պայմաններին։
Հյուրընկալվեցի նաև Սոթքի մանկապարտեզում, որը շատ խնամված էր ու պայծառ։
Հ.Գ. Թող բոլոր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի ներքո և ունենան անհոգ մանկություն»։