2024 թվականից կմեկնարկի ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հաջորդ տարվանից ներդրվելու է ջրծաղիկի դեմ պատվաստումը։ Այն առաջին փուլով կներդրվի միայն զորակոչիկների համար։ Սա, կարծում եմ, կարևոր քայլ է, որովհետև այդ տարիքային խումբը ջրծաղիկով վարակվելու դեպքում բավականին բարդ են տանում հիվանդությունը և այն շատ արագ է տարածվում, ուստի շատ կարևոր է սկզբում զորակոչիների համար ներդնել, այնուհետև երեխաների համար կներդնենք»,- ասաց Ավանեսյանը։