
Նոյեմբերի 3-ին`ժամը 00.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող հեծանվահրապարակի տարածքում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.22-ին, մարվել`02.44-ին: Հեծանվահրապարակի տրիբունայի նկուղային հարկում այրվել է սենյակներից մեկը` 50 քմ մակերեսով, ներսում կուտակված հեծանիվի ռետինե պահեստամասեր, շինարարական աղբ և փայտ: