Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ վերջին շրջանում ԱՀ քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր:
Դրանց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետևանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։
Արցախի ԱԱԾ-ն խնդրում և հորդորում է զերծ մնալ Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:
Տեղեկատվության հավաքագրում հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու դեպքում պետք է դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: