
ՌԴ մայրաքաղաքում նախանշված է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։
Մասնավորապես, այսօր՝ հունիսի 2-ին, Մոսկվայում կկայանա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։