
Այսօր Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում է: Պատգամավոր Արփի դավոյանը հարց ուղղեց նրան Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետի կողմից հյուրանոցներից մեկում անչափահասին ծեծի ենթարկելու դեպքով:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի ձեռքում էր հայտնվել տեսանյութ, որտեղ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: