ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քյարամյանը՝ Արաբկիրի քննիչների աղմկահարույց ձերբակալությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս ազատումները կապված են Արաբկիրի քննիչների թմրանյութեր իրացնելու գործընթացի հետ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն գրել էր, որ ԱԱԾ-ն «գրոհել էր» Արաբկիրի քննչական բաժին  և մեկ քննիչի տարել ԱԱԾ քննչական վարչություն: Ավելին ArmLur.am-ը բացառիկ մանրամասներ էր հայտնել, թե ինչ է կատարվել Արաբկիրի քննչականաում:

Արգիշտի Քյարամյանն այսօր ԱԺ-ում էր: Պատգամավորները վերջինիս հարցեր ուղղեցին վերոհիշյալ դեպքի հետ կապված նաև:




Լրահոս