ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հերոս է ձեւանում, փորձում է Ալիեւից Հայաստանի «կադաստրի վկայականը ստանալ». սահմանադրագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ է խոսում, նա փորձում է հերոս ձեւանալ ու պնդել, թե մինչ այսօր Հայաստան գոյություն չունի, եւ ինքը փորձում է Ալիեւից «կադաստրի վկայական» ստանալ: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջերս արած այն հայտարարությանը, թե Հայաստանը 30 տարի է՝ ապրում է մի երկրում, որը կադաստրի վկայական չունի:

«Այդ պնդումը որեւէ հիմք չունի՝ ոչ իրավական, ոչ էլ պատմական, սա վկայում է միայն այն մասին, որ Փաշինյանը բռնել է Հայաստանը կործանելու ճանապարհը: Այլ մեկնաբանություն դժվար է տալ այնպիսի մի հայտարարության, որը առողջ բանականություն ունեցող մարդը, առավելեւս վարչապետը, չէր կարող անել իր երկրի նկատմամբ»,-ասաց Պողոսյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս