
Ռուսաստանում լուրջ սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Մոսկվայի ոստիկանությունը բաժին բերման է ենթարկել “Դրուգոյ Ռոսիա”-ի ակտիվիստ Սերգեյ Աքսյոնովի վեցամյա որդուն,-գրում է Коммерсантъ-ը:Երեխան ոստիկանություն բերման է ենթարկվել նոյեմբերի 1-ին: Այդ օրը նրա հայրը, այլ ակտիվիստների հետ, անցկացնում էր հերթական բողոքի ցույցը:Աքսյոնովի խոսքով` իր կինն աշխատանքից շատ ուշ է տուն վերադառնում, դրա համար էլ նա տղային միշտ վերցնում է իր հետ:Ցույցի ընթացքում երեխան` դայակի հսկողության տակ, զբոսնել է հրապարակի հարակից տարածքում:Միաժամանակ, ոստիկանությունը հերքում է, որ երեխային բերման է ենթարկել, պատճառաբանելով, որ նրան բաժին են տարել, քանի որ նկատել են, որ ուշ երեկոյան երեխան մենակ է, առանց մեծահասակների հսկողության: