
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հնդկաստանին Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողովրդի վիշտը:
Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում արված գրառման մեջ։