
Diario Sport-ը հայտնում է, որ «Ալ Հիլալը» հույս ունի մոտ ժամանակներս ավարտին հասցնել Լիոնել Մեսսիի տրանսֆերային գործարքը։ Սաուդյան Արաբիայի ակումբը մտադիր է հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 6-ին հայտարարել հարձակվողի հետ պայմանագրի ստորագրման մասին։
Այսօր Մեսսին իր վերջին հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմում։
Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզիչը հայտնել էր, որ Ֆրանսիայի առաջնության ավարտից հետո Լիոնել Մեսսին կհեռանա ՊՍԺ-ից։ «Կլերմոնի» հետ հանդիպումը կլինի վերջին խաղացողի համար։