
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել և պաշտոնապես ստանձնել է պաշտոնը։ Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար, ավագ պատգամավոր Դեւլեթ Բահչելին Էրդողանին է փոխանցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին Գերագույն ընտրական խորհրդի արձանագրությունը:
Այս մասին գրում է ria.ru-ն:
Երդմնակալության արարողությունից հետո Էրդողանը կայցելի Աթաթուրքի դամբարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար:
Հիշեցնենք՝ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների ավելի քան 52%-ը և առաջ անցել ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարօղլուից՝ հերթական ժամկետով վերընտրվելով Թուրքիայի նախագահի պաշտոնում: