
Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սպիտակցի 18-ամյա մի երիտասարդ մոտը սառը զենք է պահում:
Հունիսի 2-ին տղան հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Սպիտակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել են կռփազենք և ծալովի դանակ, որոնք վերցվել են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին: