Ֆրանսիան դժվար թե դասվի այն երկրներիշարքին, որոնք չեզոք են մնում ուկրաինական իրավիճակի թեմայի շուրջև կարող են հավակնել հակամարտության մոդերատորի դերում։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հանդես է եկել առաջարկով, որ Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը պետք է անցկացվի Փարիզում։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, Ֆրանսիան ուկրաինական հակամարտության ակտիվ մասնակից է։
«Հազիվ թե հնարավոր լինի Ֆրանսիան դասել չեզոք երկրների շարքին,ինչպես Բրազիլիան, ինչպես Չինաստանը, ինչպես աֆրիկյան երկրները, ինչպես Վատիկանը։ Ֆրանսիան արդեն իսկ դե ֆակտո հակամարտության ակտիվ մասնակից է, և ֆրանսիացիները պետք է տեղյակ լինեն այս մասին»,- ասել է Պեսկովը։
Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղարը, այժմ ուկրաինական հակամարտությունն իսկապես ավելի է ընդլայնվել, քանի որ հավաքական Արևմուտքը սկսել է համատեղ պատերազմ մղել Ռուսաստանի դեմ։ Եվ այս դեպքում իզուր են արևմտյան երկրները զբաղվում հակամարտությունների լուծմամբ։