Ինչպե՞ս ունենալ երիտասարդ մաշկ առանց ներարկումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղի ունեցավ «Երիտասարդ և առողջ մաշկ՝ առանց ներարկումների» խորագրով միջոցառումը, որը վարեց Ռուսաստանից հատուկ ժամանած բժիշկ-կոսմետոլոգ, դեմքի ֆիթնեսի մասնագետ Աննա Զուեվան: Նա 9 տարուց ավելի այս ոլորտում է, օգնում է բազմաթիվ մարդկանց ճանաչել սեփական դեմքի մկանները և մարզելով ունենալ հարթ մաշկ:

Միջոցառման ընթացքում Աննայի հետ մասնակիցները կատարեցին մի շարք վարժություններ, ինչպես նաև ստացան հավելյալ նյութեր՝ վարժությունները տանը կատարելու համար։ Գեղեցիկ դեմքի օվալ ունենալու համար պետք է ունենալ ճիշտ կեցվածք, ուստի անհրաժեշտ է ամեն օր կատարել ողնաշարի համար վարժություններ: Սխալ կեցվածքի պատճառ են նաև հեռախոսների ու համակարգիչների սխալ դիրքում օգտագործելը:

Աննան հավաստիացրեց, որ եթե օրական 10-15 րոպե տրամադրեք վարժությունները կատարելուն, ապա արդյունքը երկար սպասեցնել չի տա։ Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ծանոթացան թեյփավորմանը, նաև թե ինչպես է հնարավոր թեյփերի միջոցով հարթեցնել դեմքի կնճիռներն ու պայքարել ծերության դեմ:
Ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի մկանները մարզելով կարելի է ունենալ երիտասարդ մաշկ:

Նշենք, որ այս վարպետության դասը կազմակերպել էր Lilevents-ը:

Ալինա Ստեփանյան, ուսանող




Լրահոս