Էրդողանը հայտարարել է կառավարության նոր կազմի անդամների անունները։
Երկրի փոխնախագահ է նշանակվել Ջեվդեթ Յըլմազը: Մևլութ Չավուշօղլուին ԱԳ նախարարի պաշտոնում կփոխարինի Արտաքին հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը։
Հուլուսի Աքարին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։