Կիլիան Մբապեն դարձավ Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու, իսկ Լիոնել Մեսսին լավագույնն է գոլային փոխանցումների քանակով, գրում է armsport.am-ը: Ֆրանսիայում երեկ կայացան Լիգա 1-ի եզրափակիչ՝ 38-րդ տուրի հանդիպումները։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 29 գոլով դարձել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Նա 5-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու (2019/20 մրցաշրջանում կիսել է առաջին տեղը Բեն Յեդերի հետ)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսանդր Լակազետը (27), երրորդը՝ Ջոնաթան Դեյվիդը (24):
Ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է Լիոնել Մեսսին (16):