Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։ Այն ռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի (Որոշում № A/RES/2994 (XXVII)) 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։
Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։
Գլխավոր հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։
Ինչպես նաև Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։