
Այսօր խորհրդարանում կշարունակվի 2022թ-ի բյուջեի կատարողականի քննարկումը: Խորհրդարան են գնալու արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Բյուջեի քննարկումը տեղի կունենա ԱԺ տարածաշրջանային եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ականներն «անհամբեր» սպասում են հատկապես Արարատ Միրզոյանին, որպեսզի բանակցային գործընթացից նոր մանրամասներ ի վերջո իմանան:
Քրիստինա Մուշեղյան