
Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Լուկաշին, Խանջյան, Նաիրի, Մյասնիկյան, Բաղրամյան, Շենիկ, Մայիսյան, Նորապատ, Մրգաշատ, Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Սարդարապատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Արտագերս բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Իրականացվելու են պլանային աշխատանքներ: