
Հունիսի 6-ին, ժամը 16:00-ին Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց ակցիա կկազմակերպվի՝ ի աջակցություն Արցախի: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում հայ համայնքի տարածած հաղոդագրությունից:
«Հավաքվում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց, Տետելաշվիլի 4 հասցեում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը, անդրադառնալով կազմակերպվելիք վերոհիշյալ ակցիային, ասաց, որ այս ամենի կարևորությունը այն է, որ պետք է բոլորը տեսնեն, թե ինչ նշանակություն ունի Արցախը հայ ժողովրդի համար և ինչքան ցույց տանք, որ Արցախը սրբություն է, այնքան դա կազդի աշխարհի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մաշա Մելքոնյան