Բրյուսովի նոր ռեկտորն «անհետացել է». համալսարանում լարված իրավիճակը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ահազանգեր է ստացել Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Մանե Արշակյանից, ըստ նրա՝  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն իր վարչական կազմով արշավ է սկսել այն ուսանողների դեմ, որոնք համակարծիք չեն իրենց հետ եւ համալսարանի ուսանողական խորհուրդը համալրում են իրենց համակիր ուսանողներով, ինչը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել համալսարանում:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ կատարվող լարված իրավիճակի հետ կապված պարզաբանումների մասով  ArmLur.am-ը կապ հաստատեց Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի հետ, սակայն վերջինս որոշեց, որ հաճելի ձայն չէ իրեն համար  և առանց լսելու մեր կողմից հնչեցվող հարցադրումները անջատեց հեռախոսը:

Նշենք, որ մարտի 15-ին  Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն ի հակադրություն Դավիթ Գյուրջինյանի նշանակման՝ ուսանողները  տևական ժամանակ դասադուլ էին հայտարարել։

Լիդա Եղիազարյան

 

 




Լրահոս