
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մի երիտասարդ Վանաձորի տարբեր թաղամասերում թմրամիջոցներով տարբեր փաթեթներ է տեղադրում:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա մի վանաձորցի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 58 փաթեթ, որոնցում առկա են եղել շոկո և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ:
Մանրամասները՝ տեսանյութում: