Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է կայանա Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի փոխելու դատական նիստը: Armlur.am-ի տեսախցիկը ֆիկսել է, որ դատարան են «բերվել» Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք նաև խորհրդարանում հայրենի իշխանությունների անվտանգությունն են ապահովում: Իսկ քիչ հետո պետք է դատարան ներկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ինչի համար ողջ ՊՊԾ խումբը տեղափոխվել է դատարանի մուտքի մոտ:
Հիշեցնենք, ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխի տնային կալանքի: Հիշեցնենք, որ նախնական որոշմամբ Գայանե Մարտիրոսյանը մեկ ամսով էր կալանավորվել: Փաստաբան Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրևույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է քիչ առաջ և ասաց, որ դա իրենց չի բավարարում:
Քնար Մանուկյան