ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի տնօրենը հովանավորյալ ունի. «բեսպրեդել» է տիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի աշխատակիցներից, ինչպես նաեւ այնտեղ սպասարկվող քաղաքացիներից  դժգոհություններ է ստանում պոլիկլինիկայի տնօրեն Հեղինե Պետրոսյանի հետ կապված:

Բանն այն է, որ, ըստ մեզ հասած դժգոհությունների, վերջինս թե՛ իր աշխատողների, թե՛ քաղաքացիnերի հետ վարվում է այնպես, ինչպես իր սիրտն է կամենում. կոպիտ եւ արհամարհական կերպով է խոսում նրանց հետ:

Աշխատակիցներից մեզ հետ զրույցում պատմեցին, որ երբ անձնական որևէ հարցով դիմում են տնօրենին, վերջինս անտեղի քաշքշուկի մեջ է քցում իրենց, որեւէ հարցում չի զիջում աշխատակիցներին:

Բացի սա՝ Հեղինե Պետրոսյանն իր աշխատակիցներին ուղարկում է Ամիրյան փողոց, որպես շրջիկ՝ սպասարկելու օտարերկրյա քաղաքացիներին, ինչի համար հավելյալ վճար չեն ստանում աշխատողները: Ավելին՝ աշխատակիցները ամսական ժամանակին բոնուսներ են ստացել, ինչը եւս «կտրել է» Հեղինե Պետրոսյանը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բուժաշխատողների մեծ մասը չի ցանկանում աշխատել տնօրենի հետ, դիմումներ են գրում ու հեռանում. վերջերս օրինակ հեռացել է պոլիկլինիկայի մանկաբույժը, հիմա նոր մանկաբույժ չեն կարողանում գտնել: ArmLur.am-ը գրեթե նույն բովանդակությամբ դժգոհություններ է ստանում նաեւ քաղաքացիներից, որոնք պատմում են, որ երբ դիմում են Հեղինե Պետրոսյանին, արհամարհական վերաբերմունքի են արժանանում:

Մեզ հասած տեղեկություններով, չնայած այս դժգոհություններին, վերջինիս դեմ չեն համարձակվում բացահայտ բողոքներ ներկայացնել, քանի որ նա Առողջապահության նախարարությունում «հովանավորյալ» ունի՝ Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք անձամբ Հեղինե Պետրոսյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Արտակ Ջումանյանից՝հասկանալու, արդյոք նա՞ է Հեղինե Պետրոսյանի հովանավորյալը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս