
Հունիսի 5-ին` ժամը 14։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջուջևան գյուղում այրվում է փայտաշեն տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի Սևակի փողոցում գտնվող ինքնաշեն փայտե տնակում և տարածվել հարակից քարե շինություն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 15։26-ին։ Այրվել են փայտե տնակը (մոտ 12 քմ), վառելիքաքսուկային նյութերով պահեստավորած տարաներ, հարակից շինության առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և ջերմահարվել է մոտ 20 պարկ խտացված անասնակեր։